Հայաստանում ԱՐՄԵՆԱԼ գործարանի փայլաթիթեղի արտադրության ծավալը 2014թ.–ին աճել է 5.6%–ով` գերազանցելով 29 հազ. տոննայով
30.01.2015,
14:14
Երևանի ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղի գործարանը, որը ՌՈՒՍԱԼ ԲԸ ալյումինիումի առաջատար համաշխարհային ճյուղի կազմում է, 2014 թվականին 29 251 տոննա արտադրանք է տվել, ինչը 5.6 տոկոսով ավելի է, քան 2013 թվականին (27 719 տ), հայտնում է գործարանի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանի ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղի գործարանը, որը ՌՈՒՍԱԼ ԲԸ ալյումինիումի առաջատար համաշխարհային ճյուղի կազմում է, 2014 թվականին 29 251 տոննա արտադրանք է տվել, ինչը 5.6 տոկոսով ավելի է, քան 2013 թվականին (27 719 տ), հայտնում է գործարանի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, սպառողներին ուղարկվել է 29 380 տոննա ալյումինիումի փայլաթիթեղ (աճը` 6,5%)։ Ձեռնարկությունը բեռնել է ավելի քան 1800 արտահանման պատվերներ գրեթե 20 երկիր:
Հաշվետու տարվա արդյունքներով մեկ աշխատողին բաժին ընկնող արտադրանքն աճել է 6%, պիտանի արտադրանքի թողարկման գործակիցը՝ 2,2%, արտաքին խոտանը նվազել մեկ երրորդով:
«Արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատավարձի աճով: Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է շուրջ 700 մարդ, որոնց միջին ամսական աշխատավարձը 2014 թ. գերազանցել է 366 հազար դրամը (աճը – 9,2%), ինչը գրեթե 2,2 անգամ բարձր է հայաստանյան միջին աշխատավարձից»,– ասվում է հաղորդման մեջ։
ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ.–ի մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:
ՌՈՒՍԱԼԸ ալյումինիումի համաշխարհային ճյուղի առաջատար է։ Ընկերությանը բաժին է ընկնում ալյումինիումի համաշխարհային շուկայի մոտ 11 տոկոսը և 13 տոկոս կավահող։ Ընկերությունում աշխատում է ավելի քան 75 000 մարդ։ ՌՈՒՍԱԼը ներկա է 5 մայրցամաքների 19 երկրներում։ Ընկերությունն իրացնում է իր արտադրանքն առավելապես Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավ–Արևելյան Ասիայի շուկաներում, Ճապոնիայում և Կորեայում, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ -0-