Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում գնային քաղաքականությունը չի փոխվի, եթե Carrefour-ն օգտվի մոնոպոլ ներկրողների ծառայություններից. կուսակցության ղեկավար

12.03.2015, 14:55
Հայաստանում գնային քաղաքականությունը չի փոխվի, եթե մանրածախ առևտրի ֆրանսիական Carrefour ընկերության  հիպերմարկետն օգտվի ներկայիս մոնոպոլ ներկրողների ծառայություններից, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական  կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Հայաստանում գնային քաղաքականությունը չի փոխվի, եթե  Carrefour-ն օգտվի մոնոպոլ ներկրողների ծառայություններից. կուսակցության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնային քաղաքականությունը չի փոխվի, եթե մանրածախ առևտրի ֆրանսիական Carrefour ընկերության  հիպերմարկետն օգտվի ներկայիս մոնոպոլ ներկրողների ծառայություններից, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական  կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Պաշտոնապես Carrefour հիպերմարկետի բացումը Երևանում կայացել էր մարտի 11-ին։ Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Եթե Carrefour-ում ապրանքների 95%-ը տեղական արտադրության լինի, իսկ դրա տակ հասկացվում է ԵՏՄ տարածքը, ապա պետք է հստակեցնել` ով է լինելու ներկրողը։ Եթե դա նույն մարդիկ են, որոնք այժմ մոնոպոլիա ունեն, և նրանց թիվը չավելանա, ապա մրցակցային դաշտը կմնա նույնը, ինչ գնային քաղաքականությունը», - ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով` ցանկալի չէր լինի, որ այդ սուպերմարկետը 40-50% հայկական ապրանք առաջարկեր։  

Carrefour SA (ֆր. խաչմերուկ) մանրածախ առևտրի ֆրանսիական ընկերություն է, համանուն մանրածախ ցանցի օպերատոր, որը մեծությամբ երկրորդն է Wal-Mart–ից հետո։ Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցի հայկական շուկա դուրս գալու հարցն ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում 2013 թ.–ի ընթացքում։ --0--