Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայկական կարգավորիչը հավանություն կտա «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ–ի վաճառքին

28.09.2015, 17:38
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է հինգշաբթի նիստ անցկացնել, որի օրակարգում կլինի միայն մեկ հարց` «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի բաժնետոմսների վաճառքի թույլատվությունը։
Հայկական կարգավորիչը հավանություն կտա «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ–ի վաճառքին
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է հինգշաբթի նիստ անցկացնել, որի օրակարգում կլինի միայն մեկ հարց` «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի բաժնետոմսների վաճառքի թույլատվությունը։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում դիտարկել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ Հոլդինգ» ԲԲԸ–ի  հայտը Liormand Holdings Limited ընկերությանը «Հայաստանի էլցանցերի» բաժնետոմսերի ամբողջական փաթեթի վաճառքի վերաբերյալ։ Կատարողական մարմինը կուսումնասիրի գործարքի իրականացման հնարավորությունը իրավական և տնտեսական տեսանկյուններից, ինչպես նաև կգնահատի Հայաստանի էներգետիկ համակարգի վրա հնարավոր ազդեցությունը։

ՀԾԿՀ որոշման նախագծի համաձայն, Հանձնաժողովը նախատեսում է հավանություն տալ Liormand Holdings Limited ընկերությանը «Հայաստանի էլցանցերի» 100% բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ Հոլդինգ» ԲԲԸ–ի  հայտին։  Որոշումն ուժի մեջ կմտնի դրա ստորագրման պահից։

Որոշ լրատվամիջոցներ, այդ թվում` ռուսական ԶԼՄ–ները, հայտնել են «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կառույցների հետ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի հավանական նոր սեփականատիրոջ հետ ունեցած կապի մասին։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն ՀՀ տարածքում էլեկտրաէներգիայի տարածման և փոխանցման գործունեություն է իրականացնում, ինչպես նաև Վրաստան և ԼՂՀ էլեկտրաէներգիա արտահանելու արտոնագիր ունի։ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հասարակությունը երկրում միակ անձն է, ում հետ մնացած բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք առուվաճառքի գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն։

Էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու վերաբերյալ ընկերության հայտը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց հասարակությունում, որը մեղադրեց «Էլցանցերի» ղեկավարությանը ընկերության միջոցները մսխելու, ռեսուրսների ոչ նպատակային օգտագործման մեջ և պահանջեց  ընկերության ֆինանսական հոսքերի ստուգում իրականացնել։
Այդ ֆոնին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին որոշում ընդունեց 2015 թվականի օգոստոսի 1–ից էլեկտրաէներգիայի սակագինը մեկ կՎտ.ժ–ի դիմաց 6.93 դրամով բարձրացնելու վերաբերյալ։ Ընդ որում` «Հայաստանի էլեկտրացանցեր» բաշխիչ ընկերությունը ՀԾԿՀ–ի իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։
Բողոքի ակցիան զսպելու նպատակով իշխանությունները որոշում էին կայացրել ՀԷՑ–ի գործունեության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման կարգավորիչի որոշման հիմնավորման աուդիտ անցկացնել։ Բացի այդ, երկրի իշխանությունը որոշում էր կայացրել բնակչության և ՓՄՁ–ի համար սուբսիդավորել բարձրացված սակագինը մինչև ընկերության աուդիտի ավարտը։ -0-