Рейтинг@Mail.ru
USD
368.05
EUR
428.34
RUB
5.1797
GEL
137.83
2026 թ. մայիսի 28, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Կրկին թանկացում. այս անգամ ձուն

21.12.2017, 10:38
Հայաստանի խանութներում և սուպերմարկետներում ձվի գինն արդեն մի քանի օր է, ինչ սկսել է բարձրանալ:
Կրկին թանկացում. այս անգամ ձուն

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խանութներում և սուպերմարկետներում ձվի գինն արդեն մի քանի օր է, ինչ սկսել է բարձրանալ, գրում է «Ժողովուրդը»։

Պատճառը ներքին շուկայում ձվի դեֆիցտն է, հայտնում է օրաթերթը` հղում անելով մի քանի տնտեսվարողների։ 

Տնտեսվարողների խոսքերով, երկու օր է, ինչ մատակարարները քիչ քանակու­թյամբ ձու են խանութներին մատակարարում:

«Չի բացառվում, որ առաջիկա երկու օրերին որոշ խանութներում վա­ճառքի ձու չլինի: Բանն այն է, որ Ամա­նորի նախաշեմին, երբ ձվի պահան­ջարկը կտրուկ մեծանում է, տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել, ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջացել: Իսկ պահանջարկն ամբողջությամբ բավարարելու համար ձու պետք է ներկրվի», – նշում են հոդվածի հեղինակները` միաժամանակ ընդգծելով, որ հստակ հայտնի չէ, թե ինչն է պատճառը, որ տնտեսվարողները չեն կարողանում մեծ քանակու­թյամբ ձու ներկրել։ 

Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ սննդամթերքի անվտանգության պե­տական ծառայությունը կրկին դանդա­ղել է տնտեսվարողներին ձու ներկրելու թույլտվություն տրամադրելու հարցում, գրում է թերթը:–0–