Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
420.13
RUB
4.8136
GEL
139.33
2026 թ. հուլիսի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է. Պապոյան

05.11.2024, 14:34
Նրա խոսքով՝ գործող բարդ ճանապարհներին առաջարկում են այլընտրանքային հեշտ ճանապարհ
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը Հայաստանի, Հայաստանի հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Նոր տրանսպորտային ուղի է, երբ չինական ապրանքը պիտի հայտնվի ֆրանսիական սուպերմարկետում ու ֆրանսիական ապրանքը պետք է հայտնվի չինական սուպերմարկետում: Մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք այլընտրանքային հեշտ ճանապարհ»,- ասաց Պապոյանը։

Պապոյանի խոսքով՝ շատ երկրներ ողջունել են այս քայլը։