Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Անասնակերի պակասը Հայաստանում կարող է տավարի մսի գնի կտրուկ աճի հանգեցնել 2013թ.–ին. թերթ

21.08.2012, 14:55
Անասնակերի պակասը Հայաստանի որոշ մարզերում կարող է հանգեցնել 2013 թվականին տավարի մսի գնի զգալի բարձրացման, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Անասնակերի պակասը Հայաստանի որոշ մարզերում կարող է հանգեցնել 2013 թվականին տավարի մսի գնի զգալի բարձրացման, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Ինչպես գրում է թերթը, լեռնային շրջաններից ստացված ահազանգերի համաձայն, առանձին տարածաշրջաններում անասնակերի պակաս է առաջացել, ինչի հետևանքով անասունների զանգվածային մորթ սկսելու մտադրություն կա։

Թերթի տվյալներով, տավարի միսն արդեն իսկ էժանացել է 300-400 դրամով, իսկ մենատնտեսները միսը խանութ են հանձնում 1200-1400 դրամով նախկին 1500-1800 դրամի փոխարեն։

«Եթե իրավիճակը չվերահսկվի, ապա աշնանը տավարի մսի գները կարող են կտրուկ նվազել, իսկ հաջորդ տարի զգալիորեն բարձրանալ անասունի գլխաքանակի պակասի պատճառով»,– նշվում է թերթում։

Անասնակերի պակասի փաստը հաստատեց Գյուղատնտեսության փոխնարար Սամվել Գալստյանը։

«Ընտանի կենդանիների անասնակերի խնդիրն իրականում կա, այն պայմանավորված է եղանակով, սակայն զանգվածային  մորթի մասին տվյալներ չկան»,– ասաց նա թերթին։

Գալստյանը հայտնեց նաև, որ անտառտնտեսությունները ցուցումներ են ստացել հնձման համար նախատեսված խոտը հավաքելու վերաբերյալ։ ($1 – 410,97 դրամ է) -0-