Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Արթուր Մեսչյանն այսօրվանից դադարում է Երևանի գլխավոր ճարտարապետը լինելուց․ նա պարգևատրվել է 1 մլն 800 հզր դրամի չափով

17.08.2020, 18:38
Պաշտոնաթող Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հզր դրամի չափով
Արթուր Մեսչյանն այսօրվանից դադարում է Երևանի գլխավոր ճարտարապետը լինելուց․ նա պարգևատրվել է 1 մլն 800 հզր դրամի չափով
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 14-ին կարգադրություն է ստորագրել, որով Արթուր Մեսչյանը, ով այսօրվանից դադարում է Երևանի գլխավոր ճարտարապետը լինելուց, պարգևատրվել է: Համապատասխան կարդադրությունը հրապարակվել է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին: Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա», – նշվում է օգոստոսի 14-ով թվագրված կարգադրության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը  2020 թվականի օգոստոսի 17-ից սեփական դիմումի հիման վրա կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: -0-