Ավելի քան 1,5 մլրդ դրամ կուղղվի 7 մարզերի ենթակառուցվածքային նախագծերի համար․ Խուդաթյան
17.07.2025,
15:15
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հաստատեց մարզերում ենթակառուցվածքային նախագծերի համար 1 միլիարդ 568 միլիոն դրամի հատկացումը
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հաստատեց մարզերում ենթակառուցվածքային նախագծերի համար 1 միլիարդ 568 միլիոն դրամի հատկացումը։
«Միջոցները կուղղվեն Հայաստանի 7 մարզերում 16 հրատապ ծրագրերի իրականացմանը, հիմնական պայմանագրերը կնքվել են», - ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նիստի ժամանակ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ ծրագրերը նախատեսում են ենթակառուցվածքների կառուցում Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի մի շարք համայնքներում։ ($1 - 383.74 դրամ):