Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երևանի բյուջեի եկամուտների մասով կատարողականը 9 ամսում կազմել է 94.3%, չի հավաքվել 3.7 մլրդ դրամ

20.10.2025, 20:37
Ավինյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին ակտիվացնել աշխատանքը՝ հաշվի առնելով, որ տարին ավարտվում է
Երևանի բյուջեի եկամուտների մասով կատարողականը 9 ամսում կազմել է 94.3%, չի հավաքվել 3.7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի հունվար–սեպտեմբերին Երևանի բյուջեի նախատեսված 65.5 միլիարդ դրամ եկամուտներից փաստացի հավաքվել է 61.8 միլիարդ դրամը։ Այս մասին նշել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պարտականությունները կատարող Դավիթ Հակոբյանը։

«Կատարողականը կազմել է 94.3%, չի հավաքվել 3.7 միլիարդ դրամ, իսկ սեփական եկամուտների աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է ավելի քան 15 միլիարդ դրամ», - նշել է նա երկուշաբթի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ։

Ըստ Հակոբյանի, թերակատարման հիմնական պատճառը տրանսպորտային վճարներից ստացված եկամուտների անբավարար հավաքագրումն է։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին ակտիվացնել աշխատանքը՝ հաշվի առնելով, որ տարին ավարտվում է։