Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման համար 2013թ.–ին կպահանջվի 419.769 մլրդ դոլար` 1.75 անգամ շատ, քան 2012 թ.–ին. ՎՊ

29.05.2013, 18:09
Անցկացված վերլուծության համաձայն, օտարերկրյա վարկերի և դրանց տոկոսների մարման համար 2013 թվականին կպահանջվի 419.769 մլն դոլար, ինչը 1.75 անգամ շատ է, քան 2012 թվականին, չորեքշաբթի խորհրդարանում 2012 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտնեց Հայաստանի Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը։
Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման համար 2013թ.–ին կպահանջվի 419.769 մլրդ դոլար` 1.75 անգամ շատ, քան 2012 թ.–ին. ՎՊ
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Անցկացված վերլուծության համաձայն, օտարերկրյա վարկերի և դրանց տոկոսների մարման համար 2013 թվականին կպահանջվի 419.769 մլն դոլար, ինչը 1.75 անգամ շատ է, քան 2012 թվականին, չորեքշաբթի խորհրդարանում 2012 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտնեց Հայաստանի Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը։
«Այդ գումարից կառավարության արտասահմանյան վարկերի և դրանց տոկոսների մարման համար կպահանջվի 222.383 մլն դոլար կամ 1.9 անգամ շատ, քան 2012 թվականին»,– հայտնեց Ավագյանը։

Նա հայտնեց նաև, որ 2012 թվականին արտաքին պարտքի սպասարկման ծախսերը կազմել են 239.439 մլն, որոնցից 55 մլն դոլարն ուղղվել է տոկոսների մարմանը, իսկ 184.421 մլն դոլարը` վարկերի հիմնական գումարի մարմանը։

Այդ գումարից կառավարության կողմից ներգրավված վարկերի մարմանն ուղղվել է 114.827 մլն դոլար, իսկ Կենտրոնական բանկի կողմից ներգրավված վարկերի մարմանը` 124.6 մլն դոլար։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի պետական պարտքը 2013 թվականի մարտի 31–ի դրությամբ կազմում է 4.205 մլրդ դոլար, որից 3.597 մլրդ դոլարը արտաքին պարտքն է։ -0-