Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
420.13
RUB
4.8136
GEL
139.33
2026 թ. հուլիսի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանում ոչ պարենային ապրանքի գները մարտին աճել են 0,8%–ով

29.03.2013, 18:11
Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2013թ.–ի մարտին, փետրվարի համեմատ, աճել են 0,8%–ով, ինչը հիմնականում պայմանավորված էր մաքրող միջոցների գների` 0,8 տոկոս, այգեգործական ապրանքների  0,9 տոկոս, կոսմետիկ արտադրանքի` 1,3 տոկոս, անձնական օգտագործման ապրանքների` 1,4 տոկոս և կոշկեղենի` 3,4 տոկոս աճով, հայտնում է ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում ոչ պարենային ապրանքի գները մարտին աճել են 0,8%–ով
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2013թ.–ի մարտին, փետրվարի համեմատ, աճել են 0,8%–ով, ինչը հիմնականում պայմանավորված էր մաքրող միջոցների գների` 0,8 տոկոս, այգեգործական ապրանքների  0,9 տոկոս, կոսմետիկ արտադրանքի` 1,3 տոկոս, անձնական օգտագործման ապրանքների` 1,4 տոկոս և կոշկեղենի` 3,4 տոկոս աճով, հայտնում է ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, նշված ժամանակահատվածում նվազել են ոսկե զարդերի` 3,6 տոկոսով, կուլտապրանքների` 2,7 տոկոսով, վառելանյութի` 0,7 տոկոսով, կենցաղային էլեկտրոնիկայի` 0,2 տոկոսով և խոհանոցային սպասքի` 0,4 տոկոսով գները։

Երկրի հինգ հետազոտվող քաղաքներում ընթացիկ տարվա մարտին, փետրվարի  համեմատ, ոչ պարենային ապրանքների գները միջինը աճել են 0,1-1,4 տոկոսով։ Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների աճը կազմել է 1,4 տոկոս։ –0–