Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

ՀՀ-ում սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%, մեկ ամսում գներն աճել են 0.3%-ով

03.10.2025, 23:35
2025 թ.-ի սեպտեմբերին ՀՀ-ում  2024 թ.-ի սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 3.7%, նախորդ ամսվա համեմատ՝  0.3%
ՀՀ-ում սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%, մեկ ամսում գներն աճել են 0.3%-ով

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. 2024 թ.-ի սեպտեմբերի համեմատ, 2025 թ.-ի սեպտեմբերին ՀՀ-ում գնաճը կազմել է 3.7%, նախորդ ամսվա համեմատ՝ 0.3%: Սրա մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

2025 թ.-ի սեպտեմբերին, 2024 թ.-ի սեպտեմբերի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 5.8%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 0.3%:

Սեպտեմբերին ալկոհոլային և ծխախոտային արտադրատեսակների գները տարվա կտրվածքով աճել են 6.8%-ով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 0.3%-ով:

Հագուստի և կոշիկի գները 2024 թ.-ի սեպտեմբերին նվազել են 1.2%-ով (ամսական նվազումը՝ 0.5%), իսկ կոմունալ ծառայությունների գները աճել են 0.4%-ով (ամսական աճը՝ 0.2%):

Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության ծախսերը սեպտեմբերին տարվա կտրվածքով թանկացել են 2%-ով, իսկ մեկ ամսում՝ 0.3%-ով:

Առողջապահության ոլորտի գները սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 3.5%-ով (ամսական աճ՝ 0.1%), տրանսպորտը՝ 4.1%-ով (ամսական նվազում՝ 0.8%), կապի ոլորտը սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 0.4%-ով (ամսական աճ՝ 0.5%), հանգստի և մշակույթի ոլորտը՝ 2.1%-ով (ամսական աճ՝ 0.3%), կրթության ոլորտը՝ 8.3%-ով (ամսական աճ՝ 8.3%), իսկ ռեստորանների և հյուրանոցների գները՝ 2%-ով (ամսական նվազում՝ 0.2%): Տարբեր ապրանքների և ծառայությունների գները սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 1.7%-ով (ամսական անկում՝ 0.8%):

Միաժամանակ, վիճակագրության համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում գները այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել են 0.9%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 0.4%-ով:

Բացի դրանից, հանրային ծառայությունների սակագները 2025 թ.-ի սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 2.8%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 0.4%-ով։

ՀՀ 2025 թ.-ի պետական ​​բյուջեն կանխատեսում է 5.1% տնտեսական աճ։ Ըստ Կենտրոնական բանկի այս տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարներից (A-B), մինչև 2025 թ.-ի վերջը կանխատեսվում է 5.8-5.7% , 2026 թ.-ին՝ 5.7-6.2% և 2027 թ.-ին՝ 5-6.3%՝ կախված սցենարներից (A-B):