Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Նավթի համաշխարհային գները փոփոխվել են տարբեր ուղղություններովՆավթի համաշխարհային գները փոխվել են տարբեր ուղղություններով

12.02.2013, 10:30
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` փետրվարի 11–ին կայացած առուվաճառքների արդյունքում տարբեր ուղղություններով են փոխվել` չորսշաբաթյա աճից հետո և ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի արժևորման ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նավթի համաշխարհային գները փոփոխվել են տարբեր ուղղություններովՆավթի համաշխարհային գները փոխվել են տարբեր ուղղություններով
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` փետրվարի 11–ին կայացած առուվաճառքների արդյունքում տարբեր ուղղություններով են փոխվել` չորսշաբաթյա աճից հետո և ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի արժևորման ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մարտյան ֆյուչերսների գինն նվազել է  0,77 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 118,13 դոլար։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի մարտյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին ավելացել է  1,31 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 97,03 դոլար

Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը երկուշաբթի աճել է Գերմանիայի ԿԲ նախագահ Յենս Վայդմանի հայտարարություններից հետո, ով վերջին օրերին եվրոպական արժույթի գնանշումների աճը չափազանց մեծ չի համարում։ Երևանի ժամանակով 21։36–ին եվրոն դոլարի նկատմամբ թանկացել է մեկ եվրոյի դիմաց մինչև 1.3412 դոլար` նախորդ փակման 1.3372 դոլարի դիմաց։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է մեկ դոլարի դիմաց մինչև 93.42 իեն` ուրբաթ օրվա առքուվաճառքների ավարտին գրանցված 92.76 իենի դիմաց։ ԱՄՆ առևտրային հիմնական գործընկեր երկրների վեց արտարժույթների զամբյուղում դոլարի փոխարժեքն ավելացել է 0.04 տոկոսով` մինչև 80.24 կետը։ -0