Ստեփանավանի օդանավակայանի կառուցման աշխատանքները կավարտվեն 2014թ.–ի վերջին. Հայաստանի ԱԻ փոխնախարար
26.05.2014,
16:49
Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին, հայտնեց ԱԻՆ ղեկավարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին, հայտնեց ԱԻՆ ղեկավարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը։
«Երկու ամիս անց մենք կավարտենք օդանավակայանի շենքի շինարարությունը։ Արդեն ավարտվել են ցանկապատի և թռիչքուղու մաքրման ու նորոգման աշխատանքները»,– 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց Մխիթարյանը։
Նա նշեց, որ շինարարության բյուջետային միջոցներն արդեն հատկացվել են, և աշխատանքները կատարվում են սահմանված ժամկետներին համապատասխան։ Միաժամանակ նա չնշեց պետբյուջեից հատկացված գումարի չափը։
Մխիթարյանն ավելացրեց, որ Ստեփանավանի օդանավակայանի կառուցման ավարտից հետո կսկսվեն Կապանի օդանավակայանի վերագործարկման աշխատանքները։
«Այսպիսով, Հայաստանում փոքր ավիացիայի կայացման և զարգացման հիմք կդրվի»,– ասաց նա։ -0-