Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

ՊԵԿ-ը նախաձեռնում է բեռնատարների հերթերի կառավարման նոր համակարգի ներդրում

Այսօր, 18:48
ՊԵԿ-ը ներդնում է բեռնատարների հերթերի կառավարման նոր համակարգ. սահմանին կգործեն վճարովի կայանատեղիներ
ՊԵԿ-ը նախաձեռնում է բեռնատարների հերթերի կառավարման նոր համակարգի ներդրում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ ՊԵԿ-ը նախաձեռնում է բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կառավարման նոր համակարգի ներդրում։

Ըստ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքում փոփոխություններ կատարելու նպատակը ՀՀ պետական սահմանի ցամաքային անցման կետերում բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի արդյունավետ կազմակերպումը, սպասարկման ժամկետների կրճատումը և սահմանահատման գործընթացի պարզեցումն է։

Սահմանային անցակետերում ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերի պատշաճ կառավարման նպատակով պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կիլոմետր հեռավորության վրա նախատեսվում է վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որը միտված է սահմանային անցման կետերում ծանրաբեռնվածության թեթևացմանը, բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի կանոնակարգմանը և հերթերի առաջացման կանխարգելմանը։

Միաժամանակ, հերթերի կառավարման պատշաճ համակարգ ներդնելու նպատակով ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը։ Հարցում է իրականացվել բեռնափոխադրումներ իրականացնող տնտեսվարողների շրջանում։

Հարցվածների շուրջ 73%-ը նշել է, որ ցամաքային անցման կետերի հարակից տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների համար առկա է վճարովի կայանատեղիների անհրաժեշտություն։