Рейтинг@Mail.ru
USD
390.9
EUR
444.61
RUB
4.7857
GEL
142.3
2025 թ. ապրիլի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

S&P–ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսության աճը երեք տարում կրկնակի կնվազի

14.03.2025, 11:27
Առաջիկա երեք տարիների ընթացքում Վրաստանում և Հայաստանում աճը գրեթե կրկնակի կնվազի՝ 2022-2024 թվականներին համապատասխանաբար 9,4%-ից և 8,8%-ից, սակայն կմնա կայուն
S&P–ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսության աճը երեք տարում կրկնակի կնվազի

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/ԱՌԿԱ/․ Առաջիկա երեք տարիների ընթացքում Վրաստանում և Հայաստանում աճը գրեթե կրկնակի կնվազի՝ 2022-2024 թվականներին համապատասխանաբար 9,4%-ից և 8,8%-ից, սակայն կմնա կայուն։ Այս մասին ասվում է S&P Global Ratings-ի վերլուծաբանների մեկնաբանություններում, հայտնում է FrankMedia-ն։

«Տնտեսական աճի վերաբերյալ մեր ընթացիկ կանխատեսումներն արդեն իսկ որոշ չափով արտացոլում են աճի նորմալացումը 2022 թվականի առավելագույն ցուցանիշներից։ Մենք ակնկալում ենք, որ իրական ՀՆԱ-ի աճը Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2025-27 թվականներին կդանդաղի՝ 2022-24 թվականների համեմատ, քանի որ կայունանում է առևտրի, ՌԴ–ից տրանսֆերտների և կապիտալի ներհոսքի ժամանակավոր աճը։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետբյուջեում նախատեսված է 5,1 տոկոս։ Տնտեսական ակտիվությունը, ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների, հունվարին աճել է 7,1%-ով։ Ըստ ԿԲ 2024 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2025 թվականի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ի աճը ակնկալվում է 7,1-4,8 տոկոսի սահմաններում, 2026 թվականին՝ 4,7-7 տոկոս, 2027 թվականին՝ 5-6,2 տոկոս:

ԵԱԶԲ-ն 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 5,5 տոկոս։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5%-ով, ԱՄՀ-ն՝ 4,9%-ով, ՎԶԵԲ-ը՝ 5%-ով (2026-ին՝ 4,5%), ԱԶԲ-ն՝ 6%-ով։ Ըստ Fitch Ratings-ի՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,9 տոկոսով, մինչդեռ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2026 թվականին՝ 4,7 տոկոսով։