Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Եվրաինտեգրումը Հայաստանին սպառնում է գյուղատնտեսության կորստով. Բաբուխանյան

03.09.2013, 18:02
Հայաստանի կողմից Ասոցացման մասին «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրումը սպառնում է գյուղատնտեսության կորստով, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։
Եվրաինտեգրումը Հայաստանին սպառնում է գյուղատնտեսության կորստով. Բաբուխանյան
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կողմից Ասոցացման մասին «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրումը սպառնում է գյուղատնտեսության կորստով, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։

«ECORYS վերլուծական կազմակերպության հետազոտության համաձայն, որը ԵՄ–ի պաշտոնական գործընկերն է, Հայաստանն ամբողջովին կկորցնի գյուղատնտեսությունը. 30 տոկոսով կկրճատվի գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը և 50 տոկոսով կավելանա դրա ներկրումը»,– երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Բաբուխանյանը։

Բաբուխանյանը նշեց, որ դրան կհետևի Հայաստանից արտագաղթի ավելացումը, ինչը, ըստ նրա, Եվրամիության շահերից է բխում, որը շահագրգռված է Արևելյան Եվրոպայից և հետխորհրդային երկրներից աշխատանքային միգրանտների հարցում։

Հայաստան–ԵՄ ասոցացման համաձայնագիրը ծրագրվում է նախաստորագրել Վիլնյուսում 2013 թվականի նոյեմբերի 28-29–ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում։ --0--