Mitsubishi Motors-ը Նիդեռլանդների գործարանը մեկ եվրոյով վաճառում է VDL ընկերությանը
11.07.2012,
15:38
Mitsubishi Motors Corporation ճապոնական ավտոարտադրողը VDL Groep B.V. ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել՝ Նիդեռլանդներում գտնվող իր NedCar գործարանը մեկ եվրոյով փոխանցելու վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայաբերելով Mitsubishi Motors-ի հաղորդագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Mitsubishi Motors Corporation ճապոնական ավտոարտադրողը VDL Groep B.V. ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել՝ Նիդեռլանդներում գտնվող իր NedCar գործարանը մեկ եվրոյով փոխանցելու վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայաբերելով Mitsubishi Motors-ի հաղորդագրությունը։
Միաժամանակ ենթադրվում է, որ այդ գործարքի արդյունքում գործարանի 1,5 հազար աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատատեղերը։
Մասնավորապես, VDL Groep-ը կստանա գործարանի 468,308 հազար բաժնետոմսեր կամ 85 տոկոս մասնաբաժին Mitsubishi Motors Corporation-ից և ևս 82,642 հազար բաժնետոմսեր կամ 15-տոկոսանոց մասնաբաժին Mitsubishi Motors Europe B.V.-ից։
Վերջնական պայմանագրի ստորագրումն ակնկալվում է օգոստոսի վերջին, իսկ բաժնետոմսերի փոխանցումը՝ 2012 թվականի դեկտեմբերի վերջին։
Փետրվարին ճապոնական ընկերությունը հայտնել է, որ ավտոարտադրողների համար օպերացիոն անկայուն միջավայրի ֆոնին 2012 թվականի վերջին ամբողջովին կդադարեցնի արտադրությունը NedCar գործարանում, որտեղ արտադրվում են Mitsubishi Colt և Mitsubishi Outlander մակնիշի մեքենաները։
«Փետրվարին ընդունած որոշումից հետո ընկերությունը մի շարք բանակցություններ է վարել NedCar-ի գործունեությունը շարունակելու հնարավորության վերաբերյալ։ Միաժամանակ, գերակայություն է համարվել գործարանի աշխատակիցների աշխատատեղերի պահպանման ապահովումը»,- նշում է Mitsubishi Motors-ը։ —0-