Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյային 10 հազ. դոլարի դիմաց վնասել առաջարկող օգտատերը

10.09.2021, 14:37
Սոցցանցերից մեկում մի օգտատեր հրապարակայնորեն առաջարկել է 10 000 դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ կապված նրա ծառայողական պարտականությունների հետ
Հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյային 10 հազ. դոլարի դիմաց վնասել առաջարկող օգտատերը

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել, որ սոցիալական ցանցերից մեկում մի օգտատեր հրապարակայնորեն առաջարկել է 10 000 դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ կապված նրա ծառայողական պարտականությունների հետ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզել են սոցիալական ցանցի նշված օգտատիրոջ ինքնությունը, որը սեպտեմբերի 8-ին ներկայացվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և տվել խոստովանական բացատրություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:-0-