Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+30

Հայտնի են դարձել ժամկետային զինծառայողի սպանության մանրամասները

12.12.2017, 15:25
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հայտնի են դարձել ժամկետային զինծառայողի սպանության մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետայինզինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասիպահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքովմարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետայինզինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի104-րդ հոդվածի 1-ին մասով:

«Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում՝ պարտադիր ժամկետայինզինծառայողը ձերբակալվել է՝ ծառայակցին սպանելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլորհանգամանքները պարզելու ուղղությամբ», - նշվում է տարածած հաղորդագրությունում: -0-