Рейтинг@Mail.ru
USD
363.58
EUR
422.88
RUB
4.2331
GEL
139.3
2026 թ. սեպտեմբերի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Պայթյուն է հնչել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ–ում, կա զոհ

25.09.2018, 15:26
ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ–ի հնչած պայթյունից։
Պայթյուն է հնչել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ–ում, կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ–ի հնչած պայթյունից։

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը: Եվս մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն, ուր ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

«Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, պարզվում են հանգամանքները: Այլ մանրամասներ կհաղորդվեն  լրացուցիչ»,– նշվում է հաղորդագրության մեջ։–0–