Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Երևանի կենտրոնում կիսակառույց շենք է փլվել

25.10.2012, 14:19
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Երևանի կենտրոնում կիսակառույց շենք է փլվել
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, կան տուժածներ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վեց տուժածի: Հավանական է, որ 2 տուժած դեռ կա փլատակների տակ:
Շտապօգնության աշխատակիցները յոթ տուժածի տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է յոթ տուժածի ինքնությունը` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Սրսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլադյա Մաթևոսյան և Սիրակ Թովմասյան:

Մամուլի ծառայությունը խոստանում է ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն հայտնել: