Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանի կենտրոնում փլուզված շենքի կառուցապատողը շինարարական աշխատանքներ իրականացնելու թույտվություն չուներ. քաղաքապետարան

25.10.2012, 17:37
Երևանի կենտրոնում փլուզված շենքի կառուցապատողը շինարարական աշխատանքներ իրականացնելու թույտվություն չուներ, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Արթուր Գևորգյանին։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում փլուզված շենքի կառուցապատողը շինարարական աշխատանքներ իրականացնելու թույտվություն չուներ, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Արթուր Գևորգյանին։

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում: «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն է տեղափոխվել 11 տուժած։ Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության՝ փլուզումից տուժած ընդամենը երկու անձանց վիճակն է գնահատվում ծանր:

Գևորգյանը նշեց, որ շենքի կառուցման թույլտվությունը կառուցապատողին տրամադրվել է դեռ 2009 թվականին, և շենքի կառուցումը չի ավարտվել նշված ժամկետում, ինչի արդյունքում կառուցապատողը տուգանվել է 2 մլն դրամի չափով։

«Դրանից հետո նա պետք է դիմեր քաղաքապետարան շինարարությունը շարունակելու թույլտվություն ստանալու համար, սակայն դա չէր արել։ Տվյալ պահին կառուցապատողը շինարարական աշխատանքների իրականացման թույլտվություն չունի»,– ասաց նա։

Գևորգյանի խոսքով` թույլտվությունը տրամադրվել է «Մանկական ժամանցային կենտրոն» և «Լենա Թովմասյան» ՍՊԸ–ներին, իսկ շինարարական աշխատանքները կատարել է «Չիլինգարյան դիզայն քընսթրաքշն» ՍՊԸ–ն։ -0-