Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայկական բիզնես–գործոնը պետք է դառնա ամենաազդեցիկներից մեկն աշխարհում. «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ

25.01.2023, 12:09
Հայերը պետք է դառնան աշխարհի ամենաուժեղ բիզնես–գործոններից մեկը, ինչպես նախկինում XVII դարում եղել են Ջուլֆայի, Ջուղայի հայերը, որոնք կարևոր դեր են խաղացել ամբողջ աշխարհում, հայտարարել է Միրաքյանը
Հայկական բիզնես–գործոնը պետք է դառնա ամենաազդեցիկներից մեկն աշխարհում. «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. Հայերը պետք է դառնան աշխարհի ամենաուժեղ բիզնես–գործոններից մեկը, ինչպես նախկինում XVII դարում եղել են Ջուլֆայի, Ջուղայի հայերը, որոնք կարևոր դեր են խաղացել ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտարարել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը «ԱՌԿԱ» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «ARKA-Business» հաղորդաշարի ընթացքում։

«Հայերը եղել են կարևոր գործոն այս տարածաշրջանում աշխատելու համար` Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի հետ աշխատելու համար։ Մեր խնդիրն է վերականգնել հայկական բիզնես–գործոնը` որպես ամենաազդեցիկն աշխարհում», – ասել է Միրաքյանը։

Նա նաև ցրել է հայերի մասին տարածված միֆը։

«Երբ ասում են, որ հայերը միավորվող չեն, մասնատված են, դա միֆերից մեկն է մեր մասին։ Այդ միֆերը կան ոչ միայն մեզ մոտ, այլև` բոլոր ազգերի մոտ, ովքեր գաղափարախոսություն չունեն ու երկար ժամանակ չեն ունեցել։ Մենք բավական երկար ժամանակ չենք ունեցել գափարախոսություն, հիմա էլ չունենք, ու հենց դա է պատճառը, որ մենք մեր մասին ասում ենք, որ հայերը միավորվող չեն։ Շատ ավելի միավորվող են, ուղղակի պետք է ճիշտ աշխատել, գաղափարախոսություն տալ, հաշվի առնել շահերը և ոչ միայն», – ասել է Միրաքյանը։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել «ԱՌԿԱ» գործակալության YouTube–յան ալիքում։–0–