Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
419.65
RUB
4.7311
GEL
139.2
2026 թ. հուլիսի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Հայաստան կժամանի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն

14.09.2024, 11:58
Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը
Հայաստան կժամանի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին ժամը 08:30-ին, որին կհետևի Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը` ժամը 09:15-ին: