Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
419.65
RUB
4.7311
GEL
139.2
2026 թ. հուլիսի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

16.09.2024, 12:41
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույց
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, գրում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:

Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով»,- հայտնել է նա։