Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Ադրբեջանցիները փորձել են ՀՀ տարածքում առաջխաղացում կատարել ու դրոշ տեղադրել. ԱԱԾ

15.06.2023, 10:59
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է
Ադրբեջանցիները փորձել են ՀՀ տարածքում առաջխաղացում կատարել ու դրոշ տեղադրել. ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:

Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:–0–