Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
426.84
RUB
5.0357
GEL
138.76
2026 թ. հունիսի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ

01.09.2023, 13:40
13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել են նաև ականանետեր և ԱԹՍ: Հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր:-0-