Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, օտարերկրյա 2 քաղաքացի է վիրավորվել

14.06.2023, 12:35
Ադրբեջանն այսօր կրակ է բացել Երասխի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, օտարերկրյա 2 քաղաքացի է վիրավորվել
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանն այսօր կրակ է բացել Երասխի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:–0–