Рейтинг@Mail.ru
USD
396.71
EUR
409.96
RUB
3.9979
GEL
139.81
2025 թ. փետրվարի 5, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությանը

09.01.2025, 12:51
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությանը, որը հավաքել էր 50 հազար ստորագրություն
Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությանը, որը հավաքել էր 50 հազար ստորագրություն։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց օրինագիծը և հիշեցրեց, որ վերջին տարիներին ՀՀ-ն և ԵՄ-ն բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ունեցել, այդ հարաբերություններն ունեցել են շատ հարուստ բովանդակություն, նաև ընդգրկել են տարբեր ոլորտներ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ԵՄ անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես սահմանում է Հայաստանի Սահմանադրությունը։ 

Փաշինյանը նաև նշեց, որ օրենքի ընդունումից հետո Հայաստանի և Եվրամիության միջև պետք է քննարկում լինի ճանապարհային քարտեզի մշակման շուրջ, որը կներառի թե՛ ԵՄ-ի, թե՛ Հայաստանի տեսլականը։

«Իմ ընկալմամբ՝ մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանի Հանրապետությունը գոնե այս պահին որևէ գործողություն չունի անելու։ Սա ասում եմ հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար», – ասաց Փաշինյանը։