ՌԴ ԱԳՆ. Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը, մտադիր է ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը, մտադիր է կողմերի միջև ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։ Ռուսական կողմը մտադիր է հետագայում ևս ամեն կերպ օգնել Բաքվին և Երևանին գտնել շփման եզրեր, ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ։ Միաժամանակ ողջունում ենք երրորդ երկրների նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել մեր եռակողմ ջանքերը, ոչ թե հիմնված են աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա», – հայտարարել է Գոնչարը։
Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակում լուծվում է խնդիրների մի ամբողջ համալիր, այդ թվում` հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և հետագա դեմարկացիայի գործընթացի մեկնարկը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։