Рейтинг@Mail.ru
USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

ՌԴ ՊՆ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին ամբողջ ծավալով պահպանել Արցախում կրակի դադարեցման համաձայնագիրը

14.10.2020, 11:57
ՌԴ ՊՆ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին ամբողջ ծավալով պահպանել Արցախում կրակի դադարեցման համաձայնագիրը
ՌԴ ՊՆ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին ամբողջ ծավալով պահպանել Արցախում կրակի դադարեցման համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանին և Զաքիր Հասանովին ամբողջ ծավալով կատարել Արցախում կրակի դադարեցման համաձայնագրի պարտավորությունները, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ ՊՆ–ին։

ՌԴ ՊՆ–ի տվյալներով, Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել երկու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։

«Բանակցությունների ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել իր գործընկերներին ամբողջ ծավալով կատարել Մոսկվայում հոկտեմբերի 10–ին ձեռք բերված համաձայնություններով ստանձնած պարտավորությունները», – նշել են ՌԴ ՊՆ–ից։–0–