Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
421.11
RUB
4.2971
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2–ին պետական այցով կժամանի Հայաստան

27.11.2013, 16:19
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2–ին պետական այցով կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում և մայրաքաղաք Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:

Երևանում՝ նախագահական նստավայրում կկայանան երկկողմ բանակցություններ: Կողմերը կքննարկեն նախագահ Սերժ Սարգսյանի՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Զրուցակիցները մտքեր կփոխանակեն նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների և հետագա քայլերի շուրջ:

Բացի այդ, կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

ՌԴ Նախագահի հայաստանյան այցի արդյունքները կամփոփվեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: –0–