Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Տավուշի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

27.02.2018, 13:56
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի մարտական դիրքերի և մասամբ գյուղի ուղղությամբ։
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Տավուշի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական ԶՈւ–ն փետրվարի 26–ի երեկոյան կրակ է բացել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի մարտական դիրքերի և մասամբ գյուղի ուղղությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, հիմնականում կրակել են ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ։

«Հրադադարի խախտման հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան, գյուղում ևս լուրջ վնասներ չեն գրանցվել։ Կրակել են հիմնականում հրաձգային զինատեսակներից», – ասաց Հովհաննիսյանը։–0–