Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ` արդարացնելով իր իսկ սադրիչ գործողությունները

08.02.2017, 13:53
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ` փորձելով արդարացնել իր իսկ սադրիչ գործողությունները։
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ` արդարացնելով իր իսկ սադրիչ գործողությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ՝ տեղեկատվություն տարածելով, թե իբր երեկ 16:55-ից սկսած ղարաբաղյան կողմը, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծել է իրենց առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ: Ուղղակի նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ կերպ արդարացնել երեկ առաջնագծում իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–