Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Ադրբեջանը կրակ է բացել ԵԱՀԿ առաքելության ուղղությամբ Հայաստանի հետ սահմանին

31.08.2017, 14:31
Ադրբեջանական ԶՈւ–ն դիտարկման ժամանակ կրակ է բացել ԵԱՀԿ առաքելության ուղղությամբ։

Ադրբեջանը կրակ է բացել ԵԱՀԿ առաքելության ուղղությամբ Հայաստանի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական զորքերը կրակ են բացել ԵԱՀԿ առաքելության ուղղությամբ Հայաստանի հետ սահմանին իրականացրած հերթական դիտարկման ժամանակ, հինգշաբթի Twitter–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

   «Ադրբեջանական բանակի ուժերը կրակ են բացել ԵԱՀԿ դիտարկման ժամանակ հայ–ադրբեջանական սահմանին` ՀՀ Տավուշի մարզում», – գրել է Բալայանը միկրոբլոգում։

Միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-