Рейтинг@Mail.ru
USD
381.75
EUR
446.19
RUB
4.7365
GEL
141.67
2026 թ. հունվարի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀԿ–ից նախկին նախարարներն աշխատանքի նոր առաջարկներ կստանան. խմբակցության ղեկավար

26.02.2016, 16:47
ՀՀԿ–ից երկու նախկին նախարարներն աշխատանքի նոր առաջարկներ կստանան։
ՀՀԿ–ից նախկին նախարարներն աշխատանքի նոր առաջարկներ կստանան. խմբակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ–ից երկու նախկին նախարարներն աշխատանքի նոր առաջարկներ կստանան, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հրաժարականները ՀՅԴ–ՀՀԿ համագործակցության համաձայնագրի շրջանակում։

«Այս փորձառու և ընդունակ մարդիկ, անկասկած, կարող են հաջողությամբ աշխատել նաև այլ պաշտոններում։ Կարծում եմ` ժամանակի ընթացքում նրանք առաջարկներ կստանան տարբեր ոլորտներում։ Մեր կուսակցությունը դեռ չի քննարկել այս հարցը», – ասաց Բաղդասարյանը։

Մի շարք նախարարությունների ղեկավարների փոփոխությունը պայմանավորված է չորեքշաբթի ստորագրված ՀՀԿ–ՀՅԴ համագործակցության համաձայնագրով։ Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը փոխարինել է Ճշմարիտյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, իսկ Լևոն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանի փոխարեն։–0–