Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ

24.04.2017, 10:57
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այս րոպեներին գտնվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար։
ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այս րոպեներին գտնվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար։

ՀՀ նախագահը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ։

ՀՀ նախագահին ուղեկցում են Ամենայն Հայոց Գարեգիկ Երկրորդ Կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ 

ՀՀ նախագահին են ուղեկցում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը։ -0-