Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

ՀՀ նախագահը չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները

01.03.2018, 17:46
Նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ ու անվավեր է հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները:
ՀՀ նախագահը չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները, այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` հղում անելով նախագայի մամուլի քարտուղարի հայտարարությանը։

«Նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ ու անվավեր է հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները», - գրել է Բալայանն իր էջում:

Որոշումը ընդունվել է Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Արձանագրությունները նախաստորագրվել էին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին: -0-