Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանը դատապարտում և անընդունելի է համարում ահաբեկչության ցանկացած դրսևորում. խոսնակ

16.11.2015, 12:51
Հայաստանը խստորեն դատապարտում և անընդունելի է համարում ահաբեկչության ցանկացած դրսևորում, երկուշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։
Հայաստանը դատապարտում և անընդունելի է համարում ահաբեկչության ցանկացած դրսևորում. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը խստորեն դատապարտում և անընդունելի է համարում ահաբեկչության ցանկացած դրսևորում, երկուշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։

Բեյրութի հարավում գտնվող արվարձաններից մեկում նոյեմբերի 12–ին կազմակերպված կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 41 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվել է։

Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկչություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 130 մարդ, ավելի քան 352–ը վիրավոր է, որոնցից 99–ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Ահաբեկիչները գրոհներ են կազմակերպել Փարիզի տարբեր կետերում։ Մեծ թվով զոհեր են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսին։ Այնտեղ սպանվել է մոտ հարյուր մարդ։ Բացի այդ, մահապարտները պայթյուններ են կազմակերպել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում։ Զինված գրոհայինները գնդակահարել են մի քանի սրճարանների և ռեստորանների այցելուների։ Ահաբեկչությունների համար պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

«Մենք խստորեն դատապարտում ենք նման անմարդկային գործողություններն ու չենք հանդուրժում ահաբեկչության ցանկացած դրսևորում», – ասաց Սահակյանը։

Խոսնակը ՀՀ ԱԺ–ի անունից ցավակցություն և զորակցություն հայտնեց ֆրանսիացի և լիբանանցի գործընկերներին, ինչպես նաև Ֆրանսիայի և Լիբանանի բարեկամ ժողովուրդներին։

Խոսնակի հայտարարությունից հետո պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։ –0–