Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

11.11.2016, 18:14
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։
Հայաստանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը:

Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:–0–