Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը դեռևս հստակեցվում է

16.05.2016, 16:39
Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը դեռևս հստակեցվում է, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը դեռևս հստակեցվում է

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը դեռևս հստակեցվում է, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

ՀՀ նախագան արդեն Վիեննայում է։ Հեռուստաընկերության տվյալներով` արդեն հաստատված է, որ Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

«Ամենայն հավանականությամբ, նախագահ Սարգսյանի հանդիպման հնարավորությունը Իլհամ Ալիևի հետ կախված է վերոհիշյալ երկու հանդիպումների արդյունքներից», – նշվում է հաղորդագրության մեջ

Ավստրիայի մայրաքաղաքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, Սերժ Սարգսյանը կանցակացնի մի շարք աշխատանքային հանդիպումներ:

ՄԽ-ի համանախագահները նախորդ շաբաթ հայտարարեցին Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու մտադրության մասին: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտնել է, որ այդ հանդիպմանը մտադիր է մասնակցել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Վիեննայում մայիսի 16-17–ը կգտնվի նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` Լիբիայի կարգավորման հարցով նախարարական խորհրդակցությանը և Սիրիայի օժանդակության միջազգային խմբի նիստին մասնակցելու նպատակով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ԱՄՆ–ն հանդես կգա որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպիչ։ --0--