Рейтинг@Mail.ru
USD
365.5
EUR
423.61
RUB
4.3157
GEL
139.88
2026 թ. օգոստոսի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը

13.10.2017, 14:57
Կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։

Ինչպես հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին Ժնևում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-