Рейтинг@Mail.ru
USD
381.75
EUR
446.19
RUB
4.7365
GEL
141.67
2026 թ. հունվարի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-10

ԼՂՀ ՊԲ զինծառայող է վիրավորվել հակառակորդի արձակած կրակից. ԼՂՀ ՊՆ

13.04.2016, 11:06
ԼՂՀ ՊԲ զինծառայող է վիրավորվել ադրբեջանական կողմի արձակած կրակից, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ԼՂՀ ՊԲ զինծառայող է վիրավորվել հակառակորդի արձակած կրակից. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. ԼՂՀ ՊԲ զինծառայող է վիրավորվել ադրբեջանական կողմի արձակած կրակից, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:

Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից:

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ:

«Ղարաբաղյան ուժերը շարունակում են ուշադիր հետևել մարտագծում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում դիմում հակաքայլերի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–