Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+8

ԼՂՀ ՊՆ. ԱՀ ՊԲ–ի կողմից ադրբեջանական բնակավայրերին մոտակա տարածքները հրդեհելու մասին լուրերը կեղծ են

12.06.2017, 11:53
Այդ հաղորդագրությունները սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք են։
ԼՂՀ ՊՆ. ԱՀ ՊԲ–ի կողմից ադրբեջանական բնակավայրերին մոտակա տարածքները հրդեհելու մասին լուրերը կեղծ են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այդ հաղորդագրությունները սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք են», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը և «հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի հետևանքով կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–