Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. հունվարի 31, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Օհանյան. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակն այսօր համեմատաբար հանգիստ է

19.05.2016, 12:20
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակն այսօր համեմատաբար հանգիստ է։
Օհանյան. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակն այսօր համեմատաբար հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակն այսօր համեմատաբար հանգիստ է, հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նախարարը հայտարարեց, որ վերջին շրջանի համեմատ` այսօր ամենաքիչ թվով կրակոցներն են գրանցվել։

«Մենք համագործակցում ենք ԼՂՀ պաշտպանության բանակի հետ, և ստացված տեղեկատվության համաձայն` Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերահսկում են առաջնագծում տիրող իրավիճակն ու պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած խնդիր», – ասաց Օհանյանը։ –0–