Փաշինյանը հիմնավոր է համարել «Բարգավաճ Հայաստանի» գրասենյակներում կատարված խուզարկությունները
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնավոր է համարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակներում կատարված խուզարկությունները։
Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակ համայնքի գրասենյակում իրականացվել է խուզարկություն ստացված այն տեղեկությունների հիման վրա, որ այնտեղ ընտրակաշառք են բաժանում։ Այս կապակցությամբ ԲՀԿ–ից քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այդ տեղեկությունները որակել է կեղծ և խնդրել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին պարզել իրավիճակը, քանի որ այդ տեղեկությունները տարածվել են կուսակցության գործունեությունը կազմալուծելու նպատակով։
«Եթե ստացվեն ոստիկանության գործողությունների անօրինականության մասին ապացույցներ, ապա դա կքննարկվի։ Սակայն կարծում եմ, որ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավոր և իրականացվել են օրենքով նախատեսված կարգով», – ասաց Փաշինյանը կիրակի Երևանի ավագանու ընտրություններում կատարված քվեարկությունից հետո։
Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և 8 կուսակցություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան, «Երևանի հանրություն» դաշինք, թեկնածու՝ Անահիտ Թարխանյան, «Երևանցիներ» դաշինք, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան, «Երկիր ծիրանի» կուսակցություն, թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու՝ Մանվել Գասպարյան, «Իմ քայլը» դաշինք, թեկնածու՝ Հայկ Մարության, «Լույս» դաշինք, թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, «Դաշնակցություն» կուսակցություն, թեկնածու՝ Միքայել Մանուկյան, «Հայք» կուսակցություն, թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան, Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու՝ Արտակ Ավետյան, «Օրինաց երկիր» կուսակցություն, թեկնածու՝ Մհեր Շահգելդյան։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:02 23.09.2018