Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Պեսկով. Չի կարելի կարծել, թե Երևան նախատեսված Պուտինի այցելությունը կարող է վնասել Թուրքիայի հետ համագործակցությանը

20.04.2015, 15:00
Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների կապակցությամբ Հայաստան նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը չի կարող ազդել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության և Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկով. Չի կարելի կարծել, թե Երևան նախատեսված Պուտինի այցելությունը կարող է վնասել Թուրքիայի հետ համագործակցությանը
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների կապակցությամբ Հայաստան նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը չի կարող ազդել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության և Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք բավականին սերտ գործընկերական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, որոնք հենված են փոխշահավետ տնտեսական համագործակցության ամուր հիմքի վրա։ Բազմաթիվ համաշխարհային խնդիրների հարցում մեր դիրքորոշումները համընկնում են», – ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին թե Պուտինի այցը Երևան չի՞ ազդի գազատարի շինարարության և Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանին և Ռուսաստանին կապում են «անթիվ–անհամար թելեր »։ «Այդ միջոցառումները չեն կարող վնասել ինչ–որ բանին», – հայտարարել է Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ –0–