Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Երևանը հուսով է դյուրացնել մուտքի արտոնագրային ռեժիմը ԵՄ–ի հետ

04.05.2016, 17:17
Երևանը հույս ունի առաջիկայում հնարավորինս շուտ սկսել Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները և երկխոսությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ։
Երևանը հուսով է դյուրացնել մուտքի արտոնագրային ռեժիմը ԵՄ–ի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանը հույս ունի առաջիկայում հնարավորինս շուտ սկսել Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները և երկխոսությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
  
«Մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները և երկխոսությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ», – ասել է Նալբանդյանը` չորեքշաբթի ելույթ ունենալով Պրահայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը։

Նա նաև նշել է, որ անցյալ դեկտեմբերին Հայաստան-ԵՄ ապագա շրջանակային համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցությունները «մեզ թույլ կտան ստեղծել մեր հարաբերությունների համար նոր իրավական հիմք»։–0–