Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան (ՎԻԴԵՈ)

24.08.2018, 14:36
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:
 Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել է Մերկելի ինքնաթիռի վայրէջքն ու նրան դիմավորելու պաշտոնական արարողությունը:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի առաջին այցը Հայաստան․ Երևանի Զվարթնոց օդանավակայանում դիմավորում եմ Անգելա Մերկելին», - գրել է Պաշինյանը:

Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։-0-